Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ. Միլլեր
Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո ակնկալում է ևս մի հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։
«Մենք շարունակում է աջակցել երկու երկրների ջանքերին՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, ներառյալ հանդիպում կազմակերպել, եթե դա օգտակար կլինի», - ասել է Մեթյու Միլլերը։