Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան
«Իրավական գործընթացի որևէ փուլում առաջ է գալիս Արցախում կորուստների և հասցված վնասի փոխհատուցման խնդիրը և այն պետք է չափելի, հաշվելի լինի, հիմնավորվի պատճառահետևանքային կապերը, այլապես նմանաբնույթ պահանջներն ուղղակի կմերժվեն»,- «Մեկ տարի` առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած արժեքի գնահատում պետք է հիմնված լինի ելակետային տվյալների վրա։
«Եթե մենք ցանկանում ենք խթանել միջազգային համագործակցությունը, ապա գոնե պետք է կարողանան ապացույցներ ներկայացնել մեզ պատկանող նյութական և հոգևոր ժառանգության վերաբերյալ»,-ասաց իրավապաշտպանը։
Նա շեշտեց, որ եթե պետք է գնահատվի քանդված եկեղեցիները և մուտքն Ադրբեջան այդ հարցով արգելափակված է, ապա պետք է օգտագործվի արխիվային փաստերը, որոնք կնպաստի հետագա գնահատմանը։
Սահակյանն ընդգծեց ոչ նյութական արժեքների գնահատման առանձնահատկությունները, անհատականացման միջոցով են տեղի ունենում դրանց գնահատումը և այն համադրելի չէ այնպիսի արժեքների հետ, ինչպիսին են, օրինակ, ձեռագրերը։
«Այս տվյալների հիման վրա է, որ պետք է ապրանքագիտական փորձաքննություններ իրականացվեն և մասնագիտական գիտելիքների գնահատմամբ այդ հարցերին տրվեն մասնագիտական պատասխաններ»,-հայտարարեց Սիրանուշ Սահակյանը։
Նա խոսեց նաև Ազոխի քարանձավի մասին, որը հնագիտական տեսանկյունից ունի մեծ արժեք, այնտեղ հայտնաբերված նմուշների միջոցով փորձ է արվում հասկանալ մարդկության ողջ միգրացիան և Ադրբեջան անգամ քրեական հետապնդում էր հայտարարել քարանձավում հետազոտություն իրականացրած մասնագետների նկատմամբ։
Իրավապաշտպանը ենթադրեց, որ դրանք հերքել են ադրբեջանական կեղծ թեզերը, ինչի պատճառով էլ քրեական հետպնդում է իրականացվում հետազոտողներին ճնշելու, փաստերի հրապարակումը կանխելու համար։
Նա նշեց, որ քարանձավից դուրս բերված նմուշները հայտնվել են Ադրբեջանի ձեռքերում։
Սիրանուշ Սահակյանը խոսեց նաև Արցախի հարուստ մշակութային արժեքների գնահատման առանձնահատկությունների մասին։