Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
Հասարակություն
11:09 19/09/2024

Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն

«Իմ ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս... չգիտեմ, զգացողություն է, որ ես նոր եմ ապրում այդ կորստի ցավը»,- «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

Նա հիշեցրեց, ձերբակալման մասին որոշումը եղել է անցած տարվա սեպտեմբերի 21-ին, դրանից հետո Անկախության տոնն մի նոր խորհուրդ ունի իր համար։

«Բանտը բավականին հետաքրքիր տեղ է, մտորումերի, ինքնամփոփվելու։ Փոխել է դեպի լավը։ Սիրունացել եմ, բոլորը սիրունացած են դուրս գալիս։ Ինձ թվում է՝ արդեն գործողությունների ժամանակն է։ Գիրքս եմ ավարտել՝ «Օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանություն»։ այն թարգմանվելու է ռուսերեն, շուտով կլինի շնորհանդեսը»,-ասաց Մալյանը։

Շապիկի մասին հարցին ի պատասխան ասաց՝ դա իր սիրելի բրենդն է, հետաքրքիր բաներ դեռ կլինեն։





Placeholder
Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն