Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
Առողջություն
13:34 19/09/2024
Հայաստան

Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան

«Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում»,- կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Նրա խոսքով՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում նկատվում է զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ թեստի դրական արդյունքների։

Նաախարարը հավաստիացրեց, որ կարմրուկով պայմանավորված էլ հանրապետությունում շատ լավ վիճակ է:

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք, որ չունենանք այդ բերովի դեպքերից հետո տարածում»,-ասաց Ավանեսյանը:

Հիշեցնելով, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է՝ առողջապահության նախարարն ասաց. «Ես ուզում եմ առիթը օգտագործել, խորհուրդ տալ, հորդորել, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է, այս պահին արդեն պոլիկլինիկաները ունեն»։

Placeholder
Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան