Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Հախնազարյան. Ստեղծել ենք «Արցախ» կամերային նվագախումբ, կփորձենք Արցախի անունը բարձր պահել
«Ես որպես արվեստագետ, աշխարհի բազմաթիվ բեմերից, որտեղ նվագել եմ, բարձրաձայնել եմ Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։
Նա ցավով արձանագրեց, որ այդ ամենը չօգնեց, քանի որ միայն այդպես հնարավոր չէ ինչ-որ բան փոխել։
«2020 թվականից բարձրաձայնում եմ Արցախի մասին, համերգներիս հատուկ ստեղծագործություններ նվիրում Արցախին։ Այդպես փորձում եմ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում Արցախում, քանի որ աշխարհի մեդիան չլուսաբանեց մեր ողբերգական իրադարձությունները»,- ասաց երաժիշտը։
Արվեստագետը համոզված է, որ արվեստը կարող է շատ բան փոխել, բայց ոչ միայնակ. «Արվեստը ուժեղ, հզոր գործիք է, բայց արվեստը չի կարող պատերազմներ հաղթել»։
Նարեկ Հախնազարյանը տեղկացրեց, որ հուլիսին ստեղծվել է «Արցախ» կամերային նվագախումբը, կազմված է Արցախից տեղահանված երաժիշտներից։ Նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը հենց Նարեկ Հախնազարյանն է։
«Կփորձենք զարգանալ, Արցախի պատմությունն ու անունը բարձր պահել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։