Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
Հասարակություն
12:01 20/09/2024
Հայաստան

Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը

«Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի»,-իր կոչում ասում է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը նշում է. «Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է  նա, ով համբերատար է, համառ և աննահանջ։

Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ։

Սեպտեմբերի 22-ին ժամը 14.30-ին հանդիպելու ենք Մարզահամերգային համալիրում, նայելու ենք միմյանց աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսահատության, անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը։

Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը։ Կհանդիպենք»։

Placeholder
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը