Ղազախստանի բանտերից մեկում ազատազրկվածները բունտ են արել
Իրավունք
11:10 21/09/2024
Տարածաշրջան

Ղազախստանի բանտերից մեկում ազատազրկվածները բունտ են արել

Ղազախստանի հարավային մասում գտնվող Թուրքեստանի շրջանի քրեակատարողական հիմնարկներից մեկում բանտարկյալները բունտ են բարձրացրել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳ նախարարությանը։

«Դատապարտյալներից ոմանք անհնազանդություն են հայտնել կալանքի ռեժիմի հետ անհամաձայնության պատճառով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ղազախստանի Հքրեական օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Նշվում է, որ քրեակատարողական հաստատությունում են կոմիտեի նախագահը, ղեկավարությունը, Ազգային գվարդիանի ու այլ մարմինների ներկայացուցիչներ։

Placeholder
Ղազախստանի բանտերից մեկում ազատազրկվածները բունտ են արել