Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հասարակություն
08:52 21/09/2024
Հայաստան

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Երևանում սեպտեմբերի 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Մարզերում սեպտեմբերի  21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Placeholder
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին