Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է հայ ժողովրդին։
X-ի իր միկրոբլոգում նա գրել է.
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ»։
Անկախության տոնի առթիվ շնորհավորել են նաև Հայաստանում Կանադայի դեսպանությունից.
«Շնորհավորու՜մ ենք անկախության տոնի առթիվ, Հայաստան»։
Կանադայում ՀՀ դեսպանությունից էլ հայտնել են, որ անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 10։00-ին Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն։