Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսի նոր շտամի ախտանիշները նման են նախորդներին
Կորոնավիրուսի նոր ХЕС շտամն արագորեն տարածվում է, սակայն դրա ախտանիշները նման են վիրուսի նախորդ տարբերակներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նոր շտամը ստեղծվել է նախկինում հայտնի երկու օմիկրոնների՝ FLiRT - KS.1.1 և KP.3.3 վերամիավորման հետևանքով: XEC-ի ախտանիշները նման են նախորդ շտամներին՝ ջերմություն, կոկորդի ցավ, հազ, հոտի կորուստ, ախորժակի նվազում, մկանային ցավ, հոգնածություն, գլխացավ և քթահոսություն:
XEC-ն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում 2024 թվականի հունիսին և այնուհետև հայտնաբերվել է մի շարք երկրներում: «Այս տարբերակի առաջին դեպքերը գրանցվել են Իտալիայում մայիսին, սակայն այդ նմուշները միայն սեպտեմբերին են վերբեռնվել GISAID միջազգային տվյալների բազա, որը հետևում է SARS-CoV-2-ի տարբերակներին», - ասվում է մամուլի ծառայությունում: