Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականները 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները։
Այսօր մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:
Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:

