Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ հղել է ոչ թե Փաշինյանին, այլ Վահագն Խաչատուրյանին
Քաղաքական
11:58 21/09/2024
Աշխարհ

Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ հղել է ոչ թե Փաշինյանին, այլ Վահագն Խաչատուրյանին

«Բելառուսը կարևորում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացումը»,-այս մասին  ասված է այս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իր հայ գործընկեր Վահագն Խաչատրյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Բելառուսը և Հայաստանն ունեն ամուր բարեկամական կապեր, ընդհանուր պատմություն, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներ։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը»,-նշված է ուղերձում։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։

«Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն և արդյունավետ աշխատանք պետական ​​պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարօրություն:

Placeholder
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ հղել է ոչ թե Փաշինյանին, այլ Վահագն Խաչատուրյանին