Սերժ Սարգսյան. Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն չէ, կորսվում է
Քաղաքական
10:12 21/09/2024
Հայաստան

Սերժ Սարգսյան. Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն չէ, կորսվում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ .

«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր  այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: 

Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:

Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին: 

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»։

Placeholder
Սերժ Սարգսյան. Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն չէ, կորսվում է