Շրի Լանկայում ընտրություններ են, երկիրը 2 տարի նախագահ չուներ
Քաղաքական
12:27 21/09/2024
Աշխարհ

Շրի Լանկայում ընտրություններ են, երկիրը 2 տարի նախագահ չուներ

Շրի Լանկայում 2022 թ. բողոքի ակցիաների արդյունքում երկրի առաջնորդին տապալելուց  հետո  առաջին անգամ նախագահի ընտրություններ են անցկացվում։

Չնայած բողոքի ակցիաները սկիզբ առան երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով, առայժմ երկրում ոչինչ չի փոխվել, շատերը ծայրը ծայրին չեն հասցնում՝ հարկերի բարձրացման, սուբսիդիաների և բարեկեցության նվազման պատճառով:

Շատ վերլուծաբաններ դեռ քարոզարշավի ժամանակ նշում էին, որ ընտրողների ուշադրության կենտրոնում լինելու են սոցիալան խնդիրները։

«Երկրի անընդհատ արձանագրվող գնաճը, ծախսերի կտրուկ աճը և աղքատությունը ընտրազանգվածին հուսահատ են դարձրել գների կայունացման և ապրուստի միջոցների բարելավման համար լուծումներ գտնելու առումով», - BBC-ին ասել է Հնդկաստանում Observer Research Foundation-ի վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սումյա Բհումիկը:

Այսօրվա ընտրություններին մասնակցում են Շրի Լանկայի պատմության մեջ ամենամեծ թվով թեկնածուներ՝ ավելի քան երեք տասնյակ գործիչներ։

Նրանց թվում առավել մրցակցային են 75-ամյա Վիկրեմեսինգեն, որը  2022-ից երկրի ղեկավարի պաշտոնակատարն է,  Դիսանայկեն, որ հանրային մեջ աջակցություն ունի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան ու պաշտոնանկ արված նախագահի 38-ամյա եղբորորդին՝ Նամալ Ռաջապակսան։
 

Placeholder
Շրի Լանկայում ընտրություններ են, երկիրը 2 տարի նախագահ չուներ