Լիբանանը հայտարարել է, որ մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 274-ի, որից 21-ը երեխա են
Քաղաքական
21:31 23/09/2024
Աշխարհ

Լիբանանը հայտարարել է, որ մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 274-ի, որից 21-ը երեխա են

Լիբանանում օրվա սկզբից իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 274 մարդ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ թիվը հայտնում է երկրի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։

«Մահացածների թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21-ը՝ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, զինվորականներն առավոտից սկսել են լայնածավալ ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող շենքերին, որտեղ պահվում էին հրթիռներ, արկեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսված էին սպանելու Իսրայելի քաղաքացիներին։ Ընդգծվել է, որ բոլոր հարձակումները հիմնված են ճշգրիտ հետախուզության վրա։

24 ժամվա ընթացքում բանակը խոցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 800 թիրախ։

Placeholder