Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Սպորտ
16:46 23/09/2024
Հայաստան

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

 Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:

Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։


 

Placeholder