Դատավոր. Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել
Իրավունք
14:57 23/09/2024
Հայաստան

Դատավոր. Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել

Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) հիմնական դատալսումները։

Այս պահին խոսքով հանդես է գալիս հանրային մեղադրողը։

«Հարգելի մեղադրողներ, քանի որ նախորդ դատական նիստին դատարանը խոստացել էր՝ կապված այն խնդրի հետ, ըստ որի Նարեկ Սամսոնյանն իրեն անունով է դիմել, դատարանն ամբողջ դատական նիստը լսել է, պարզվեց, որ Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել, եթե դիմել է միայն անուն-ազգանունով»,-մինչ դատախազի ելույթը ասաց նիստը նախագհող դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատախազը, Նարեկ Սամսոնյանի մեղադրանքի  մասին խոսելով,  հայտարարեց՝ կոպիտ կերպով ու դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որը դրսևորվել է անձանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով։

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանը «Իմնեմնիմի» պոդքասթի տարբեր թողարկումների ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել կառավարության անդամների, իշխանության ներկայացուցիչների հասցեին։



Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։

Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։

Placeholder