«Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան
Իրավունք
16:32 23/09/2024
Հայաստան

«Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան

«Իմնեմնիմի» գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին։

Նիստի ավարտից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց՝ այստեղ քրեական գործ չկա, սա վերաբերում է, թե ինչպես են փորձում լռեցնել ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին։

«Իմնեմնիմի»-ի պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը նշեվ, այն, ինչ կատարվում է այս դահլիճում իրենց հետ, աբսուրդ է։ Նիստին ներկա ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը թե Սամսոնյանի, թե Սաղաթելյանի համար անակնկալ էր։

Պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, ուրախալի է  նրա ներկայությունը, գուցե ազդակ է։

 

«Ինչ վերաբերում է գործին, աբսուրդի ժանրից է»,-ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութերի ներոք իր հասցեին բազմաթիվ հայհոյանքներ են հնչում, սակայն հանրային մեղադրողների կողմից նրանց նկատմամբ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder