Աննա Հակոբյանն Օլենա Զելենսկայի հրավերով Նյու Յորքում ներկա է եղել գագաթնաժողովի
Հասարակություն
10:23 24/09/2024
Հայաստան

Աննա Հակոբյանն Օլենա Զելենսկայի հրավերով Նյու Յորքում ներկա է եղել գագաթնաժողովի

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով ամուսնու հետ Նյու Յորքում է, ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ Ուկրաինայի առաջին տիկնոջ` Օլենա Զելենսկայի հրավերով մասնակցել է գագաթնաշողովի։ 

«Ուկրաինայի առաջին տիկնոջ` Օլենա Զելենսկայի հրավերով ներկա էի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին»,- գրել է նա։ 

Placeholder
Աննա Հակոբյանն Օլենա Զելենսկայի հրավերով Նյու Յորքում ներկա է եղել գագաթնաժողովի