Թրամփը հայտարարել է, թե իբր Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար
Քաղաքական
10:33 25/09/2024
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, թե իբր Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար

«Իրանը լրջորեն սպառնում է իմ կյանքին: ԱՄՆ զինվորականները հետևում և սպասում են: Իրանն արդեն քայլեր է ձեռնարկել և ձախողվել, բայց նորից կփորձի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին Truth Social սոցիալական կայքում գրել է Դոնալդ Թրամփը:

Հանրապետականը հավելել է, որ ինքը «շրջապատված է ավելի շատ մարդկանցով և զենքերով, քան երբևէ»։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին՝ իրեն պաշտպանելու համար «Գաղտնի ծառայության լրացուցիչ միջոցները հաստատելու համար»։

Placeholder
Թրամփը հայտարարել է, թե իբր Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար