Իշխանությունների արկածախնդրությամբ շինանյութի մատակարարներին սնանկեցնելու են. Կարապետ Հովհաննիսյան
Տնտեսություն
11:58 25/09/2024
Հայաստան

Իշխանությունների արկածախնդրությամբ շինանյութի մատակարարներին սնանկեցնելու են. Կարապետ Հովհաննիսյան

Անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը գրում է.

«Արկածախնդրությամբ շինանյութի մատակարարներին սնանկեցնելու են, կտրեն մատակարարումների շղթան ու վնասելու, կանգնեցնելու են նաև վճարունակ կառուցապատողների գործը։

Շատ կառուցապատողներ պարտքեր ունեն մատակարարներին արդեն վերցրած և օգտագործած շինանյութերի դիմաց , որի համար պետք է վճարեն «բումով» և «հերթի տակ» վաճառվող գույքերի համար բանկերին վճարվող գումարների չափով բանկերից տրամադրվող վարկերից։

Ու քանի իշխանության վիճակագրության խոստացված վաճառքները չեն համապատասխանում իրականությանը, բանկերում տվյալ շենքի մասով գումար չի սառեցվում, բանկը վարկ էլ չի տալիս, կառուցապատողը չի կարողանում վճարել մատակարարի պարտքը , մատակարարը բացի այն, որ որպես բիզնեսմեն ինքն է տուժվում, նաև տուժվում է մյուս կառուցապատողը, ով իվիճակի է գնի կանխիկ գումարով, բայց մատակարան այլևս չի կարողանում ապրանք բերել ...

Որ ասում եմ մեկի վնասվելուց բոլորը վնասվելու են՝ լուրջ չեն ընդունում ...»։

Placeholder