Հովակիմ Զաքարյան. Այս նախագիծը փաստացի Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է
Կրթություն, գիտություն
17:48 25/09/2024
Հայաստան

Հովակիմ Զաքարյան. Այս նախագիծը փաստացի Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է

««Գիտության շաբաթ»-ի մեկնարկից մի քանի օր առաջ կառավարությունը e-draft-ում դնում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծ (վերջնաժամկետը 01․10․2024), որը փաստացի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մահախոսականն է։ Այս մասին ահազանգում է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։

Նա մանրամասնում է՝  նոր օրենքի այս տեսքով ընդունման դեպքում, Գիտությունների ակադեմիայի կազմում գտվնող ինստիտուտները կդառնան կամ պետական տարբեր գերատեսչությունների, կամ ԲՈՒՀ-ի մաս։ Գիտությունների ակադեմիան կկորցնի իր հիմնական, գլխավոր գործառույթը՝ ստեղծել նոր գիտելիք։

«Օրենքում կան բազմաթիվ զավեշտալի կետեր, բայց կարևորը՝ ԲՈՒՀ-ից անկախ ակադեմիական գիտության վերացումն է, որը, իմ կարծիքով, մեծագույն սխալ է ու կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-նշում է նա։

Placeholder