Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման Մադյանովը
Մշակույթ
18:00 25/09/2024
Աշխարհ

Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման Մադյանովը

62 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի դերասան  Ռոման Մադյանովը: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան Telegram-ի իր ալիքում։

Մադյանովը նկարահանվել է «Լեգենդ թիվ 17», «Կոպեյկա», «12», «Այրված արևից 2», «Եսենին», «Պատժամիջոցային գումարտակ», «Խեղճ Նաստյա» և այլ ֆիլմերում։

Նրան մեծ ճանաչում են բերել  Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը և «Զինվորներ» սերիալը:

Մադյանովը «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր է երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Ոսկե արծիվ» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ լավագույն դերասան («12») և երկրորդ պլանի լավագույն դերասան («Լևիաթան»):

 

Placeholder