Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին
Քաղաքական
07:34 25/09/2024
Հայաստան

Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հատնում են ՀՀ կառավարությունից։ 

«Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ 

Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել Էրդողանի հետ հանդիպումից։

 

Placeholder
Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին