Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը աջակցում է շիական «Հըզբոլլահին» և «կողքի չի կանգնի», եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծի Լիբանանում։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին։
«Մենք միշտ ասել ենք, որ աջակցում ենք Հեզբոլլահին և նրա արդար իրավունքին՝ պաշտպանելու Լիբանանը և նրա ժողովրդին Իսրայելի հարձակումներից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Դիվանագետը հավելել է, որ Թեհրանը «կողքի չի կանգնի», եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծի Լիբանանում։
Արաքչին նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել հրադադարի հաստատման և Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու համար՝ նշելով, որ իրավիճակը տարածաշրջանում աննախադեպ է և գտնվում է լայնածավալ աղետի եզրին:
Չորեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանի հարավում: Նրա խոսքով՝ իսրայելական բանակը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկներին ցույց կտա, թե «ինչ է նշանակում դիմակայել պրոֆեսիոնալ, բարձր պատրաստվածություն ունեցող եւ փորձառու մարտական ուժերին»։