Իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ կառավարության սահմանած ռազմավարական թիրախներին հասնելու համար. ՀՊՏՀ նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյան
Կրթություն, գիտություն
12:21 26/09/2024
Հայաստան

Իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ կառավարության սահմանած ռազմավարական թիրախներին հասնելու համար. ՀՊՏՀ նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյան

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումն առաջ տանելու հանձնառությունը»,-կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնող Արմեն Գրիգորյանը։

Կառավարությունը նիստում ռեկտորի նշանակման համապատասխան որոշումն ընդունեց և նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով:

Գրիգորյանն ասաց, թե համալսարանում սովորում են 9200 ուսանող,որից 100-ը օտարերկրացի են և ևս 70-ն այս տարի է ընդունվել:

«Իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց նա և հավելեց «Իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ Կառավարության սահմանած ռազմավարական թիրախներին հասնելու համար»:

Placeholder