Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Քաղաքական
21:24 26/09/2024
Աշխարհ

Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին

Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստգի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնի հաղորդագրության մեջ։

«Լիբանանի վրա իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր 1540 մարդ է զոհվել, ավելի քան 5400-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածների արդյունքում զոհվել է 60, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։

«Այսօր 77,1 հազար փախստականներ ագրեսիայի ենթարկված տարածքներից տեղավորվել են 565 ժամանակավոր կացության կենտրոնում»,-նշվում է զեկույցում։

Placeholder