Դեկտեմբերի 1-ից նոր ուղիղ չվերթ՝ Երևանից Վոլգոգրադ
Հասարակություն
11:26 26/09/2024
Հայաստան

Դեկտեմբերի 1-ից նոր ուղիղ չվերթ՝ Երևանից Վոլգոգրադ

Դեկտեմբերի 1-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված է 220 ուղևորի համար:

Ընկերությունից մանրամասնում են, որ թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է լինելու։ Չվերթները կլինեն երեկոյան ժամը 17:15-ին։
Տոմսերի վաճառքն արդեն բաց է և հասանելի ուղևորների համար «Հայկական ավիաուղիներ»-ի  պաշտոնական կայքում։ 

«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների պայմաններն են.

• Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20:
• Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
• Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%։

Placeholder
Դեկտեմբերի 1-ից նոր ուղիղ չվերթ՝ Երևանից Վոլգոգրադ