ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը քննարկվել են Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի հետ
Քաղաքական
20:18 25/09/2024
Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը քննարկվել են Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը քննարկվել են Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի հետ