Էմմա Պողոսյանը ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ
Սպորտ
22:43 25/09/2024
Հայաստան

Էմմա Պողոսյանը ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ

Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը։

Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։  Հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։

Placeholder
Էմմա Պողոսյանը ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ