Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար,  նա պետք է բացատրություն տա
Քաղաքական
15:19 27/09/2024
Հայաստան

Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, նա պետք է բացատրություն տա

«Այո, ես դժգոհ էի արդադարադատության փոխնախարարի նշանակումից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Արձագանքելով փոխնախարարի հրաժարականի վերաբերյալ՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի մեկնաբանությանը՝ Քոչարյանն ասաց, կուզեր, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդար։

«Արդարադատության նախարարը փաստորեն Սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում։ Նրանք Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնում են»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, բոլորին հայտնի է, որ մարդիկ դժգոհ են արդադարդատության ռեֆորմներից, կադրային  քաղաքականությունից։ 

«Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, դրա հետ կապված նա պետք է բացատրություն տա, ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ արձագանքելով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի՝ հրաժարականի մասին գրառմանը, Գ. Մինսայնաը նշել էր.

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»։

Placeholder
Անդրանիկ Քոչարյան. Եթե Գրիգոր Մինասյանը մնալու է արդարադատության նախարար, նա պետք է բացատրություն տա