Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
Աշխարհում
17:03 27/09/2024
Աշխարհ

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինի Մաստերս մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան։ 

Մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Կերոլայն Դոուլհայդի դեմ։   Ավանեսյանը հաղթել է երեք սեթում` 6:3, 7:5, 6:2 հաշվով։

Խաղը տևել է 2 ժամ 5 րոպե։ 

Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ տուրում Ավանեսյանը կխաղա WTA-ի վարկանիշային աղյուսակի 115-րդ հորիզոնականում գտնվող ուկրաինուհի Յուլիա Ստարոդուբցևայի հետ։

 

 

 

Placeholder
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան