NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Քաղաքական
10:08 27/09/2024
Աշխարհ

NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար

Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց ռազմական գործողությունների ընթացքը փոխելու ուժային պատասխան գործողություն հրահրել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյային։

Նրա խոսքով, հետախուզական գնահատականը նվազեցնում է հեռահար հրթիռների ազդեցությունը, քանի որ Ուկրաինան ներկայումս ունի նման զենքի սահմանափակ զինանոց, և չկա տվյալներ, թե Ուկրաինայի ևս քանի դաշնակից կկարողանան դրանք տրամադրել: Հետախուզական ծառայությունների կարծիքով՝ նման լուծոմը ներկայում չի փոխի հակամարտության ընթացքը։

Նման թույլտվության հնարավոր պատասխան միջոցների թվում ամերիկյան հետախուզությունը նշում է Ռուսաստանի կողմից ամերիկյան բազաների վրա ուղղակի հարձակումների կիրառման հնարավորությունը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինան, առանց Արևմուտքի օգնության, ի վիճակի չէ հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքերը, քանի որ դրա համար անհրաժեշտ է հետախուզություն արբանյակներից և թռիչքային առաջադրանքներ։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ նրանք, ըստ էության, որոշում են՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը, թե՞ ոչ: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն Ռուսաստանի Դաշնության համար։
 

Placeholder