Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան
Քաղաքական
09:36 27/09/2024
Հայաստան

Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան

«Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, և ոչ միայն Ռուսաստանի հետ։ Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով,  աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս:

«Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն։ Կարծում եմ` պետք է փորձել բացատարությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց Մ.Գրիգորյանը:

Placeholder
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան