Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Քաղաքական
11:05 27/09/2024
Աշխարհ

Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով կդառնա երկրի հաջորդ վարչապետը։

Քվեարկությունը հեռարձակվել է կուսակցության կայքում։

Առաջին փուլի արդյունքներով 67-ամյա Իշիբան ստացել է 154 ձայն։ Երկրորդ փուլում նրա մրցակիցը 63-ամյա Սանաե Տակաիչին էր, ով հավաքել էր 181 ձայն։ Քվեարկության արդյունքներին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Երկրորդ փուլի ավարտին Շիգերու Իշիբան ստացել է 415 ձայնից 215-ը, իսկ Սանաե Տակաիչին՝ 194-ը։

Խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ սպասվում է, որ ԼԴԿ առաջնորդը կդառնա երկրի նոր վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։

Placeholder
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան