Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
Հասարակություն
16:48 28/09/2024
Հայաստան

Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին

«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության անդամներ։ եկեղեցու համար շատ կարևոր է, որ այդ միասնության ապահովման գրավականը լինի, եկեղեցու համար պատ կարևոր է պետականության գաղափարը»,-Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը Մայր աթոռի եկեղեցի բակում լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով նախկին նախագահների՝ արարողություններրին ներկա չլինելու վերաբերյալ հայտարարություններին, Տեր Եսային ասաց, յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ։

«Եկեղեցին միշտ եղել է՝ պետականության ամրապնդման ամենակարևոր գրավականներից մեկը, եկեղեցին միշտ է հաշտության կողմնակիցն ու ապահովողը։ Պետական այրերին ուղղված հրավերը բնավ կապ չունի այդ հրաժարականի պահանջի հետ»,-ասաց նա՝ ի նկատի ունենալով եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը։

Տեր Եսային ասաց՝ իշխանությանը քննադատողներին չհրավիրելու պահանջ որևէ մեկի կողմից չի եղել։
 

Placeholder
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին