Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են «ՀՀ և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» կոմյունիկե
Քաղաքական
11:02 28/09/2024
Հայաստան

Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են «ՀՀ և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» կոմյունիկե

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

Placeholder