Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ
Քաղաքական
11:54 29/09/2024
Հայաստան

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ

«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես»,-այսօր Մայր Տաճարի վերաօծման արարողության ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդը։

Նա ասաց, որ նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ  հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև:

«Բարձյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց Արարատի հովհանու ներքո Նոյ նավապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ ասելով՝  այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար, սուրբ է արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու հայոց նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը»,- ասաց վեհափառը։

Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցումէ ՀՀ կառավարական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Վեհափառը հայտարարեց, որ Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգը, խարխլել հիմքերն անկախ ու ինքիշխան կյանքի

«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից»,-իր պատարագի ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը

Placeholder