Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Քաղաքական
17:02 29/09/2024
Աշխարհ

Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters

Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը դուրս է բերվել հարձակման վայրից։ Այդ մասին հայտնում է -ը՝ հղում անելով բժշկական և անվտանգության աղբյուրին։

«Հըզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել իսրայելական օդային հարձակման վայրից»,-հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումը հաստատել էր Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով իր գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահը։

Placeholder