ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Հասարակություն
13:15 30/09/2024
Հայաստան

ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։

Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

«Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են ՆԳ նախարարությունից։

Placeholder
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը