Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիան Իսրայելի հարվածների պատճառով կավելացնի լիբանանյան բանակին տրվող աջակցությունը
Իսրայելական հարվածների ֆոնին Ֆրանսիան կամրապնդի լիբանանյան բանակին աջակցությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Բեյրութին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։
«Մենք կամրապնդենք մեր աջակցությունը բանակին՝ Լիբանանի ներքին անվտանգության և միասնության երաշխավորին»,-ասել է նա Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակումն իրականացվել է Ֆրանսիայի ԱԳՆ X-ի պաշտոնական միկրոբլոգում։
Բարրոն նաև հայտնել է, որ Փարիզը 10 միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ մարդասիրական կազմակերպություններին աջակցելու համար։
Նա կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել կրակը։
«Ես կոչ եմ անում Իսրայելին զերծ մնալ ցանկացած ցամաքային ներխուժումից և դադարեցնել կրակը, և կոչ եմ անում «Հեզբոլլահին» անել նույնը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը»,-ասել է նախարարը։