Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Իրավունք
09:31 30/09/2024
Հայաստան

Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասին նկատմամբ առերևույթ առևանգման փորձը` երկու դրվագ։

Panorama.am-ի տեղեկությունների համաձայն, առևանգման փորձ կատարվել է տղա անչափահասների նկատմամբ։ Ի՞նչ նպատակով է կատարվել առևանգում, այս ու այլ հարցերի քննության առարկա են։

Հիշեցնենք՝  ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել էր, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել էր քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս դեպքը խիստ անհանգստացրել է վարչական շրջանի տարբեր դպրոցներում սովորող երեխաների ծնողներին։ Չնայած տղամարդն այսժմ անազատության մեջ է, սակայն ծնողների մի մասը կարծում է, որ նա գործել է խմբով։

Չնայած առևանգման փորձին ու ծնողական չաթերում թեժ քննարկումներին, հնչած մտահոգություններին, ոստիկանությունից հայտնել են, որ երախաների առևանգման մասին ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։

Քրեական օրենսգրքի 191 հոդվածը սահմանում է 2-րդ մասը սահմանում է.

«Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»։

Placeholder