Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Պեկինի ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ ռակետ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի հետ, հաղթել 7:5, 6:2 հաշվով։
Խաղը տևել է 1 ժամ 37 րոպե։
Ալկարասը կիսաեզրափակչում կխաղա ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ, ով հաղթել է իտալացի Ֆլավիո Կոբոլլիին։
Placeholder