Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
Քաղաքական
12:06 30/09/2024
Հայաստան

Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը

«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին»,-նման հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որը քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին։

Նա նշում է.

«Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից՝ չմասնակցելով ընդունելությանը:

Կարծում եմ այդ ընդունելությանը չմասնակցելը անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկ ա՝ դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդենի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. մեր նախկին դեսպաններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաները իրենց գործընկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»:

Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները:

Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետք է գլխի գցեր Փաշինյանին, եթե իհարկե տեղյակ է տենց բաներից»։

Placeholder
Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը