Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
Քաղաքական
10:17 30/09/2024
Աշխարհ

Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։

Նիստի ընթացքում Հայաստանի,  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։

Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն միության դիտորդ երկրները և հրավիրված հյուրեր։

Նախքան Հայաստան ժամանելը, Միշուստինը կլինի  Իրանում։ 

ՌԴ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր Մ. Միշուստինը կայցելի Իրան և բանակցություններ կվարի Իրանի նախագահիև առաջին փոխնախագահի հետ։

 

Placeholder
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը