Ավինյանը մեկնել է Հռոմ
Քաղաքական
10:14 30/09/2024
Հայաստան

Ավինյանը մեկնել է Հռոմ

Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը
սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

Քաղաքապետարանից հայտնում են՝ այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին
կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա
անելիքները:


 

Placeholder
Ավինյանը մեկնել է Հռոմ