Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով
Քաղաքական
12:20 30/09/2024
Աշխարհ

Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով

Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով։ Այդ մասին գրում է «Strana.ua»-ն՝ հղում անելով քաղաքական շրջանակներում ունեցած իր աղբյուրին։

«Զելենսկին իրեն հեռահար հրթիռների և «հաղթական ծրագրի» վերաբերյալ Արևմուտքի որոշումների պատանդ է դարձրել։ Նա չափից շատ ու կատեգորիկ խաղադրույք կատարեց դրա վրա։ Եվ հիմա, երբ «հաղթական ծրագրի» ոչ թույլտվություն կա, ոչ էլ հաստատում, այն նախագահի համար լուրջ պարտություն է թվում»,-ասել է պորտալի զրուցակիցը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ Կիևի ռեժիմի ներքին խնդիրները կարող են մեծանալ։ Ուկրաինական ընդդիմությունը, որը մոտ է արևմտյան կառույցներին, արդեն պնդում է, որ Զելենսկին «չափազանց ավտորիտար և կոռումպացված է երկիրը Եվրոպա տանելու համար»։

Placeholder
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով