Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան
Հասարակություն
13:15 01/10/2024
Հայաստան

Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան

«Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով»,- ուղերձում ասում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Բագրատ Սրբազանն ասում է. «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է  այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։

Հուսահատության, խեղճության և կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։

Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։

Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսլիքով։

Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։ 

Placeholder
Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան