Երևանում այսօր ցերեկը սպասվում է +22-+24 աստիճան տաքություն
Հասարակություն
09:13 01/10/2024
Հայաստան

Երևանում այսօր ցերեկը սպասվում է +22-+24 աստիճան տաքություն

Երևանում հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +22-+24 աստիճան տաքություն։

Մարզերում հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Placeholder
Երևանում այսօր ցերեկը սպասվում է +22-+24 աստիճան տաքություն