Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան
Տնտեսություն
11:00 01/10/2024
Հայաստան

Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան

«Կառավարությունը գովելով, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Բան չունեմ ասելու՝ եթե պետք է, ապա պետք է վերցնել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ այս տարի հուլիսին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոիբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով օրինագծի քննարկման ժամանակ, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավում է 1 մլրդ դրամ վարկ Գյումրու ճանապարհաշինության և լուսավորման համար։

Պատգամավորը տարակուսեց, որ ծառայողական մեքենաների համար բյուջեից նույնքան գումար է հատկացվում, ինչքան գյումրում ճանապապրհաշինության և լուսավորության համար։

«Մի քաղաքական ուժ որը պադավատապետության դեմ էր բողոքում՝ պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում որպեսզի Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա»։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց, թե  նման գնումները ծառայում է պետությանը՝ հավելելով, որ այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև «Հայաստան» խմբակցությունը։

Placeholder
Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան